24.11.2024
Փաշինյան. 2021 թվականը պետք է դառնա մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի
prev Նախորդ նորություն

Սյունիքի բացառիկ ռազմավարական նշանակությունը մեր պետության համար անժխտելի է. Իսայան

Հայաստանի Հանրապետության՝ որպես պետության գոյության, կայունության և զարգացման համար Սյունիքի ունեցած դերը հավելյալ անգամ ընդգծելու, բարձրաձայնելու կարիքն անգամ չկա: Այս մասին ասված է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հայտարարության մեջ, ով ԲՀԿ պատվիրակության կազմում այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի սահմանամերձ համայնքներում:

"Մեզանից դարեր առաջ անգամ ռազմաքաղաքական գործիչները հրաշալի ձևակերպել են Սյունիքի՝ որպես Հայաստանի ողնաշարի, որպես Հայաստանում հայ ազգի ապրելու գլխավոր երաշխիքի բացառիկ նշանակությունը: Սյունիքի բացառիկ ռազմավարական նշանակությունը մեր պետության համար անժխտելի է:
Գաղտնիք չէ, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Սյունիքն այլևս ամբողջությամբ սահմանամերձ է:

Նախօրեին ես և իմ գործընկերները աշխատանքային այցով Սյունիքի մարզում էինք: Այն, ինչ տեղի է ունենում Սյունիքում այսօր, բացարձակ առնչություն չունի երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի այն դժգույն թեզի հետ, թե Արցախը հանձնեցինք, որ Սյունիքի անվտանգությունն ապահովենք...

Բավական է մեկ անգամ լինել Սյունիքում, տեսնել, թե ինչ է կատարվում այնտեղ, տեսնել, թե ինչպես են GPS-ով Սյունիքից հողակտորներ հանձնվում թշնամուն, տեսնել, թե ինչպես հայտարարվեց, թե կանգնում ենք այնտեղ, որտեղ այդ պահին գտնվում է հայկական բանակի զինվորը, իսկ հետո բանավոր պայմանավորվածությունների հիման վրա մեկ օրում 26կմ տարածք հանձնել թշնամուն, տեսնել, որ սյունեցուն անորոշությունները նորանոր լուրջ մտահոգությունների առաջ է կանգնեցրել, տեսնել, որ սյունեցուն միայնակ են թողել սահմանամերձի կարգավիճակում, որպեսզի այս թեզի քաղաքական, ռազմական և բարոյական սնանկությունը իր ողջ «հմայքով» վեր հառնի:

Ցանկացած պաշտոնյա, ցանկացած պետական չինովնիկ, ով դեմքի լուրջ արտահայտությամբ կճառի, թե Արցախը Սյունիքի համար հանձնեցինք, նրանք տարրական պատկերացում անգամ չունեն պետության անվտանգության, Հայրենիքի և առհասարակ տարածաշրջանում Հայաստանի անվտանգային երաշխիքների մասին:

Իսկ եթե պատկերացում ունենալով են ճառում այդ թեզը, ապա դա լրիվ այլ պատմություն է...",- ասված է հայտարարության մեջ:


VERELQ-ը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարել էր, որ Սյունիքը մեր պետականության ողնաշարն է: