24.11.2024
Հայաստանում կստեղծվեն հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ
prev Նախորդ նորություն

Այվազյանն ու Լավրովը քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր

Հունվարի 13-ին կայացել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը:


ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման համատեքստում նախարարները քննարկեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: Նախարար Այվազյանը կարևորեց ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձման վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պարտավորության լիարժեք և շուտափույթ իրականացումը։


Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին։