26.11.2024
Վրաստանի ՆԳ նախարարը խորհրդակցություն է անցկացրել Ջավախքում. Քննարկվե՞լ է արդյոք հայերի և վրացիների միջև բախումը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը ստեղծում է երկարատև պատերազմի համար նախատեսված զինանոց

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանով անցկացվում են պլանային միջոցառումներ զինամթերքների համալրման համար, ինչպես նաև ստեղծվում է լրացուցիչ նյութա-տեխնիկական բազա ադրբեջանական բանակի համար: Այդ մասին փոխանցում է Ադրբեջանի ՊՆ-ը:

Ըստ տեղեկատվության, տարբեր տեսակի զինատեսակներն ու տեխնիկան, որոնք նախատեսված են տարբեր տեսակի զորքերի համար, ինչպես նաև ռազմա-արդյունաբերական ձեռնարկություններում, այդ թվում ՌԴ-ի ռազմական գործարաններում արտադրված տեխնիկան հանձնվում է զորքերին:

Առաջնագծում տեղակայված զորամասերի ապահովությունը զինատեսակներով իրականացվում է ըստ նորմերի: Շարունակվում են միջոցառումները երկարատև մարտական գործողությունների համար նախատեսված անձեռնմելի պահուստների ստեղծման ուղղությամբ: