24.11.2024
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա
prev Նախորդ նորություն

Սպառնալիքների լեզվով և «երկաթե բռունցքով» Ալիևը կարող է վախեցնել միայն իր ժողովրդին

Սպառնալիքների լեզվով և իր «երկաթե բռունցքով» Ալիևը կարող է վախեցնել միայն իր ժողովրդին։ Մենք՝ հայերս, նրանից չենք վախենում, նրա բռնապետական կեցվածքն ու հռետորաբանությունը մեզ անտարբեր են։ Իսկ ահա ադրբեջանցի ժողովրդի համար Ալիևը մեծ խնդիրների աղբյուր է։ Այս մասին ասվում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հայտարարության մեջ։


«Ես անկեղծորեն ցավում եմ այս ժողովրդի համար, մեղքը նրա վրա չէ, այլ այն իշխանության, որը խոսում է խաղաղության և համատեղ ապրելու հեռանկարների մասին, իսկ ինքն էլ գիտակցաբար հող է նախապատրաստում և իր ժողովրդին տանում է դեպի նոր պատերազմ։ Բայց ոչ Էրդողանը, ոչ դահիճ Էնվեր փաշայի ոգին, որին նա աղաղակում էր Բաքվի հրապարակում կանգնած, Ալիևին այլևս չեն օգնի։ Ծիծաղելի է մտածել, որ նա կարող է վախեցնել հայերին իր "երկաթե բռունցքով" և այլ ագրեսիվ հարվածներով։


Հայերն աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Իսլամական այլ ժողովուրդների հետ կողք կողքի ապրելու հսկայական փորձ ունեցող ամենաինտեգուալ ժողովուրդն են։ Բայց իր ռազմատենչ հռետորաբանությամբ եւ քայլերով Ալիեւը, ցավոք, չի թողնում նաեւ իր նկատմամբ վստահության մեկ տոկոսը», - հայտարարել է Աբրահամյանը։