25.11.2024
Բաքուն փորձում է հող նախապատրաստել նոր հարձակումների համար. Նալբանդյան
prev Նախորդ նորություն

Լավորվը՝ Ղարաբաղի ճաչման մասին. դա ուղղակի պատգամավորների առաջարկ է

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ուշագրավ հայտարարություններ է արել ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի ու Հրանտ Բագրատյանի օրինագծի կապակցությամբ: Նա ասել է, որ խուճապի պատճառ չի տեսնում այս կապակցությամբ, քանի որ Երեւանը վստահեցնում է, որ տարածաշրջանի կարգավիճակը չի որոշվելու միակողմանի կարգով:

ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկվել է ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի կողմից ներկայացված «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը: Այդ նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության նախագծում, սակայն, նշված չէ Կառավարության դիրքորոշումը, ինպես լինում է սովորաբար: Փոխարենը, տպավորությունն այնպիսին է, որ եզրակացությունը բացասական չէ:

«Դա երկու պատգամավորների առաջարկն է: Եվ կառավարությունն իրենց օրենքներով, ինչպես իրենք են բացատրել, հանդարտեցնելով կրքերը, պետք է եզրակացություն տա այդ օրինագծին: Ես հիմա ահազանգ ու խուճապ չէի բարձրացնի», - ասել է նա:

«Երբ ես Երեւանում էի եւ երբ հետո շփվել եմ իմ գործընկերոջ հետ հեռախոսով, եւ հետո, երբ նա Մոսկվայում էր ապրիլյան իրադարձություններից հետո, ինձ հստակ հավաստիացրել են Երեւանի հակվածությունը խաղաղ բանակցությանը: Դա նշանակում է, որ Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է ընդհանուր պայմանավորվածության համատեքստում, ոչ թե միակողմանի», - ասել է Լավրովը՝ հավելելով, որ մոտ ժամանակներս պլանավորվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ ԼՂ հիմնահարցի կապակցությամբ հանդիպում:

«Պլանավորում ենք, որովհետև գործը նման բարձր ուշադրություն է պահանջում: Մոտակա շփումը, երևի թե, շուտով կհամաձայնեցնենք: Բնականաբար, համանախագահների և կողմերի մասնակցությամբ: Այս աշխատանքը նման կոլեկտիվ ֆորմատ է պահանջում»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե նախատեսվո՞ւմ է արդյոք ԼՂ հիմնահարցի շուրջ հանդիպում մոտ ժամանակներս:

Ավելի վաղ ՀՀ նապագահի մամլո խոսնակ Վլադմիր Հակբոյանը ևս անդրադարձել էր խնդրին և հասկացել տվել, որ այժմ դեռ Երևանը չի գնա Լեռնային Ղաբաղի ճանաչմանը, իսկ անհրաժեշտության դեպքում նման քայլ կանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Թող ոչ ոք չկասկածի, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչելու դեպքում բոլորն այդ մասին առաջինը կլսեն Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի շուրթերից», - ասել էր նա։

Նշնեք, որ ՀՀ իշխանությունները Արցախի ճանաչման հարցին, գրեթե միշտ պատասխանում են, որ այն կարող է տեղի կունենա Բաքվի կողմից լայնամասշտաբ պատերազմական գործողությունն սանձազերծելու պարագայում: Ուստի այս պահին Երևանի կողմից Ստեփանակերտի ճանաչումը կտապալի բանակցային գործընթացը, որից հետո Ադրբեջանը կստանա պատերազմ վերսկսելու ռեալ առիթ, նշում է Հայաստանի առաջին դեմքերը: