23.11.2024
Ֆեյսբուքն Արցախում սահմանափակվելու է, իսկ աղանդավորներն արտաքսվելու են. Բալասանյան
prev Նախորդ նորություն

Լավրովն ու Չավուշօղլուն Սոչիում քննարկել են ղարաբաղյան կարգավորումը

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն Սոչիում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:


«Այսօր դիտարկենք վիճակը քաղաքական երկխոսության, տնտեսության, մշակութային, հումանիտար փոխանակումների, կրոնական կապերի եւ, իհարկե, զբոսաշրջության ոլորտներում», - հայտարարել Է Սերգեյ Լավրովը ՌԴ ԱԳՆ-ի եւ Թուրքիայի ԱԳՆ-ի ռազմավարական պլանավորման համատեղ խմբի նիստում:


Նախարարները կարևորեցին այն դերը, որ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև մշտական երկխոսությունը և վստահության բարձր մակարդակը նպաստում են ոչ միայն երկկողմ, այլև տարածաշրջանային հարաբերությունների զարգացմանը:


Լավրովը նշել է, որ բանակցությունները հագեցած կլինեն, եւ «ես հույս ունեմ, որ հյուրընկալ Սոչին թույլ կտա ապահովել դրանց արդյունավետությունը»:


Չավուշօղլուն իր հերթին հայտարարել է, որ կողմերը կքննարկեն տարածաշրջանային հարցերի լուծման հնարավորությունները: «Իհարկե, մենք կքննարկենք տարածաշրջանային հարցերի լուծման հնարավորությունները, որոնց մասին դուք արդեն խոսել եք։ Իհարկե, մեր տարածաշրջանային համագործակցությունը կոնկրետ ներդրում ունի այդ խնդիրների լուծման գործում», - իր հերթին ասել է Չավուշօղլուն։


Զրույցը վերաբերել է նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա հանդիպման նախապատրաստմանը: «Այն կարող է տեղի ունենալ 2021 թվականին Թուրքիայի տարածքում», - ասել է Չավուշօղլուն:


«Այսօր մենք նախապատրաստություն կանցկացնենք հաջորդ տարի Թուրքիայում մեր նախագահների հանդիպման համար», - հայտարարել է նա:


Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հաստատել էր տեղեկությունն այն մասին, որ Չավուշօղլուն դեկտեմբերի 29-ին կհանդիպի Լավրովի հետ Ռուսաստանի Սոչի քաղաքում՝ քննարկելու մի շարք հարցեր: