23.11.2024
ՀՀ-ում 11 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7,2 տոկոսով
prev Նախորդ նորություն

Ռուսաստանն Արցախին օգնելու նպատակով Կարմիր խաչին փոխանցել է 2 մլն շվեյցարական ֆրանկ

Ռուսաստանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բյուջե է փոխանցել 2 մլն շվեյցարական ֆրանկ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մարդասիրական հետեւանքների լուծման համար։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


«ՌԴ կառավարության որոշման համաձայն՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բյուջե է մուտքագրվել 2 միլիոն շվեյցարական ֆրանկի չափով կամավոր վճար՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետեւանքների կարգավորման միջոցների ընդունման հետ կապված ծախսերի ֆինանսավորման համար»,-հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում:


Նշվում է, որ այդ ուղղությունը դարձել է Ռուսաստանի եւ ԿԽՄԿ-ի միջեւ արդյունավետ համագործակցության առաջնահերթություններից մեկը:


«Մեր երկիրը լայնածավալ ջանքեր է գործադրում քաղաքացիական բնակչությանը օգնություն ցուցաբերելու եւ տարածաշրջանի քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ։ Պատրաստ են հետագա համագործակցության Կոմիտեի հետ և հույս ունենք, որ ԿԽՄԿ-ն շարունակելու է արդյունավետ աշխատանք «գետնի վրա» այն բնագավառներում, որոնք մտնում են նրա մանդատի մեջ», - ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: