23.11.2024
Արցախում Աննա Հակոբյանի ամանորյա նախաձեռնությունն ընդունել են սվիններով
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում 11 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7,2 տոկոսով

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2020 թվականի հունվար-նոյեմբերին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած նվազել է 7,2 տոկոսով: Այդ մասին ասված է Վիճակագրական կոմիտեի ներկայացրած 2020 թ-ի 11 ամիսների սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող օպերատիվ ամփոփագրում:


Ընդ որում նոյեմբեր ամսին անցյալ տրվա նոյեմբերի հետ համեմատարծ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 10,3 տկոսով: Համաձայն հրապարակած տվյալների՝ այս տարվա երկրորդ եռամսյակից արձանագրված նվազման միտումը շարունակվել է տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում:


Այսպես, շինարարության ծավալն այս տարվա 11 ամիսների արդյունքում նվազել է 11,2 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 13,5 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 13,6 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 0,2 տոկոսով: Կտրուկ նվազել է նաև արտաքին առևտրաշրջանառությունը՝ 12,4 տոկոս: Ընդ որում, արտահանումը նվազել է 5,2 տոկոսով, ներմուծումը գահավիժել երկնիշ ցուցանիշով՝ 15,9 տոկոսով:


Անցած 11 ամիսներին աննշան աճել է էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 1,8 տոկոս, ինչպես նաև միջին ամսական անվանական աշխատավարձը հատկապես պետական ոլորտում՝ շուրջ 6 տոկոս:


Ազգային արժույթի փոխարժեքը դոլարի նկատմամբ հաշվարկված է 486 դրամ:


Համաձայն փորձագետների գնհատականների՝ տնտեսական ակտիվության նվազումը պայմանավորված է երեք հիմնական գործողններով՝ կորոնավիրուսի համավարակը, Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը և տնտեսական ոլորտը կառավարող պետական ինստիտուտների աշխատանքի ոչ արդյունավետությունը: