8.04.2025
Որքան կստանան ռազմական գործողությունների ժամանակ վնասվածք ստացած զինծառայողները
prev Նախորդ նորություն

ՊԲ-ին է փոխանցվել Հին Թաղեր-Խծաբերդ դիրքերի տարածքում հայտնաբերված 9 զինծառայողի մարմին

Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից ԱՀ ՊԲ-ին է փոխանցվել Հին Թաղեր-Խծաբերդ դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին։ Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության բանակից։


«Ս.թ դեկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից ԱՀ ՊԲ-ին է փոխանցվել, նախնական տեղեկություններով, Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին, որոնց զոհվելու հանգամանքները դեռեւս անհայտ են։


Ներկա պահին իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ զինծառայողների զոհվելու հանգամանքներն ու նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»,- հայտնում է Արցախի ՊԲ-ն։


 

Դեկտեմբերի 18-ին Ջահերով երթ դեպի Եռաբլուր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը