23.11.2024
Խնդիր է դրված ռուս խաղաղապահներին ապալեգիտիմացնել ու իրենցից ազատվել. քաղաքագետ
prev Նախորդ նորություն

Պետությունը, ոչ թե ՏԻՄ-ը, պարտավոր է բացատրել, թե ինչ է կատարվում Սյունիքում. Թաթոյան

Սյունիքի հետ կապված վերջին զարգացումներով պայմանավորված ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ով օրերս է վերադարձել Սյունիք կատարած աշխատանքային այցից, հանդես է եկել հայտարարությամբ.


"Հայաստանի Սյունիքի մարզի Կապան, Գորիս և մյուս քաղաքների, սահմանային գյուղերի բնակիչների անհանգստությունն ու զայրույթը, այդ թվում` կապված մարզում սահմանազատումների և սահմանագծումների գործընթացի հետ, ունեն իրական հիմքեր:

Խոսքը կոնկրետ մարդկանց` այդ բնակավայրերի բնակիչների կյանքի և կենսական կարևորության մյուս իրավունքների, նրանց ֆիզիկական անվտանգության ու ապահովության, կենսական ապրուստը հոգալու հնարավորությունների և ու վերջապես՝ ՀՀ պետական սահմանների անվտանգության մասին է:

Ինքս եմ իմ աշխատակազմի մասնագետների հետ միասին աշխատանքային հատուկ այցով եղել Սյունիքում ու համոզվել այս խնդիրների խիստ արդիականության հարցում: Դրանից բացի, երեկ ու այսօր վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Սյունիքի սահմանային բնակավայրերի բնակիչներից ստանում է նույն խնդիրներին վերաբերող ահազանգեր ու անհանգստություններ, իրականացվում է մարդկանց բողոքի ակցիաների մշտադիտարկում:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հատուկ եմ շեշտում՝ ոչ թե Սյունիքի մարզային կամ համայնքային մարմինները, այլ մեր պետության գործադիր իշխանության բարձագույն մարմինը պարտավոր է հանրությանն ու հատկապես սահմանային բնակավայրերի բնակիչներին տրամադրել պատշաճ բացատրություններ նրանց ու, առհասարակ, մեր ողջ հանրությանը վերաբերող հարցերի ու զարգացումների մասին:

Սա քաղաքացիների Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքն է:

Դա ապահովելու ուղիղ պարտավորություն կրում է պետությունը և վերջ",- ասված է հայտարարության մեջ:


VERELQ-ը հիշեցնում է, որ վաղը՝ մինչև 17:00-ը, Կապանի բոլոր շահեկան, բարձր դիրքերը հանձնվում են թշնամուն։ Հայտնի է նաև, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքից դեպի հարակից Ագարակ գյուղ տանող ճանապարհահատվածի մի մասն ընկնում է թշնամու սահմանի մեջ, հայկական կողմին առաջարկվել է այլընտրանքային ճանապարհ: 


Ավելի ուշ ՊՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, թե Սյունիքի սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ: