20.04.2025
Ռուսաստանի ՊՆ-ն հերքում է ռուս խաղաղապահների՝ շրջափակման մեջ ընկնելու լուրը
prev Նախորդ նորություն

Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում դեռևս անհայտ է 73 մարդու ճակատագիր․ ՊԲ

Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում դեռևս շարունակում է անհայտ մնալ 73 մարդու ճակատագիր: Այս մասին հայտարարել է ՊԲ-ն հերքելով լուրերը, թե իբր մինչև 171 հայ զինծառայող է անհետ կորել այդ տարածքում։


«Միջադեպի առաջին իսկ ժամերից, ռուս խաղաղապահների աջակցությամբ, տարվում են անհետաձգելի աշխատանքներ մեր զինծառայողների ճակատագրերը հնարավորինս արագ պարզելու ուղղությամբ: Հավելենք, որ խնդիրը տեղում ուսումնասիրելու և անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու նպատակով Արցախի Հանրապետություն է մեկնել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ ՕնիկԳասպարյանը։


Հանրությանը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի իրականացվող քայլերի և դրանց արդյունքների վերաբերյալ»,- հայտնել են ՊԲ-ից։


Խնդրի մասին հանրությունը տեղեկացավ, երբ դեկտեմբերի 15-ին համացանցում հայտնեցին Արցախի ՊԲ-ի զինծառայողների գերեվաման մասին տեսանյութեր, որոնց վերաբերյալ պաշտոնական տեղեկությունը շատ կցկտուր էր:


Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ուղերձում հայտնել էր, որ Խծաբերդի ուղղությամբ «մեր մի քանի տասնյակ զինծառայողներ գերի են ընկել ադրբեջանական կողմին, և այժմ պաշտպանության նախարարությունը պարզում է բոլոր հանգամանքները»:


Նա նաշել էր, որ անձամբ հետևողական է լինելու, որ այս միջադեպի մեղավորները ենթարկվեն իրավական պատասխանատվության: "Նրանց արագ ու անվտանգ վերադարձը Հայրենիք պետք է լինի բոլորիս առաջիկա ջանքերի կիզակետում, և արդեն իսկ քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ", - ասել էր Հարությունյանը:


Նշենք նաև, որ ըստ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի հավաքագրած նախնական տվյալների՝ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում:


 

Արայիկ Հարությունյանը հայտարարել է քաղաքականությունից դուրս գալու մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար