Կորել է կապը Հին Թաղերի և Խծաբերդի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հետ. ՊԲ
Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Այդ մասին ասված է Արցախի Պաշտպանության բանաի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
«Ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։
Պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի որոնողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ», - ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն անդրադարձել էր ադրբեջանական տեսանյութերին, որոնցում երևում են հայ զինվորականներ։ Նա մասնավորապես ասել էր, թե պաշտպանության բանակը այդ տեղեկությոնները չի հաստատել, ուստի չի բացառել, որ ադրբեջանական աղբյուրները այդ լուրերը տարածում են դիտավորությամբ՝ լրացուցիչ լարվածություն ստեղծելու համար։