23.11.2024
Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի հետ քննարկել է երկրում ստեղծված իրավիճակը
prev Նախորդ նորություն

Անհնազանդության ակցիա իրականացնող 34 անձ է բերման ենթարկվել. ոստիկանություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիա իրականացնող 34 անձ է բերման ենթարկվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։


Ըստ Ոստիկանության՝ նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, այն է՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։


Նշենք, որ այսօր լրացել է «Հայրենիքի փրկության շարժման» վերջնաժամկետը, որը տրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու համար։ Ժամը 12։00-ից քաղաքացիները անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանում, ինչպես ՀՀ այլ մարզերում։