2.07.2025
Նախագահ Արմեն Սարգսյանը մասնավոր այցով​ մեկնել է​ Ռուսաստանի Դաշնություն
prev Նախորդ նորություն

Սասուն Խաչատրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով

Նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 27-ին ​ հրամանագիր է ստորագրել՝ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Մհերի Խաչատրյանին պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով:


"Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.


Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Մհերի Խաչատրյանին պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով", - նշված է նախագահի հրամանագրի տեքստում:


 


 

Մեծ Բրիտանիայից բժիշկներ են ժամանել Հայաստան Covid-19-ի դեմ պայքարի համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով