22.11.2024
Մարուքյանը կոչ է արել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման Կոմիտեին այցելել հայ ռազմագերիներին
prev Նախորդ նորություն

Կարապետյանը մանդատը վայր դրեց. այսուհետ նա Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցիչն է

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։  


«Սիրելի՛ ընկերներ,


այսօր պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել։


Դեկտեմբերի 4- ից ստանձնում եմ Չինաստանում Հայաստանի առեւտրային ներկայացուցչի պարտականությունները։


Այժմ, առավել քան երբեւէ Հայաստանին պետք են նոր կապեր, շուկաներ, հնարավորություններ, նոր ներդրումներ։


Առաջիկայում գործարարներին կներկայացնեմ մեր համատեղ գործողությունների հաջորդականությունը։


Գեղարքունիքի սիրելի՛ ժողովուրդ, ձեզ հուզող խնդիրներն ու հարցերը շարունակեք ուղարկել ինձ։ Կաշխատեմ հնարավորինս նպաստել դրանց լուծմանը»,- գրել է նա Facebook-ի իր էջում։