25.11.2024
Նիկոլը պետք է հեռանա. ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ է հայտարարում
prev Նախորդ նորություն

Տարրական դասարանների շուրջ 100 հազար երեխա կստանա սննդի փաթեթներ. ԿԳՄՍՆ

ՀՀ Կառավարությունը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը սննդի փաթեթներ կտրամադրեն տարրական դասարանների շուրջ 100 հազար երեխայի: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ կորոնավիրուսի պատճառով դպրոցների խոհանոցներն ու ճաշանները շարունակում են փակ մնալ:


Համագործակցելով ՀՀ Կառավարության հետ՝ Պարենի համաշխարհային ծրագիրը վերակազմակերպել է «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որ երեխաները հնարավորություն ունենան ամենօրյա սննդարար կերակուրներ ստանալ տանը՝ մինչև դպրոցների խոհանոցների և ճաշարանների վերաբացումը ու սննդի ապահովման վերսկսումը։


ՊՀԾ-ն Հայաստանի ամբողջ տարածքում առողջարար սննդի փաթեթներ կտրամադրի տարրական դասարանների շուրջ 50 հազար երեխայի «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնությունը: Ծրագրի աստիճանաբար ազգայնացման շրջանակում ՀՀ Կառավարությունը զուգահեռաբար լրացուցիչ կաջակցի շուրջ 50 հազար դպրոցականի:


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ՊՀԾ-ն սննդի փաթեթները դպրոցականներին տրամադրում են 2020/21 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում։


Մեկանգամյա այս բաշխումը միտված է աջակցել ընտանիքներին՝ հոգալու երեխաների սննդային կարիքները 80 օրվա ընթացքում: Սննդի փաթեթները, որոնք տրամադրելու են ՀՀ Կառավարությունը և ՊՀԾ-ը, պարունակում են հետևյալ պարենային մթերքները՝ հնդկացորեն, ոսպ, մակարոնեղեն, բրինձ, ձեթ և ցորենի ալյուր: