20.04.2025
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՊՆ բարձրագույն հրամկազմի հետ
prev Նախորդ նորություն

Ռուս խաղաղապահների և ՀՀ ու Ադրբեջանի գլխավոր շտաբերի միջև ստեղծվել են ուղիղ կապուղիներ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուս խաղաղապահների առաջադրանքներ իրականացնելու, հնարավոր միջադեպերը կանխելու և Ռուսաստանի ռազմական անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար կազմակերպվել է շարունակական փոխգործակցություն Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի գործողությունների գլխավոր վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը:


«Ստեղծվել են ուղիղ կապուղիներ: Հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ կազմակերպվել է աշխատանք խաղաղապահ գործողության կարգավորումների հստակեցման ուղղությամբ», - ասել է Ռուդսկոյը:


Նրա խոսքով, ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբը «հրամանատարական-վերահսկողական խումբ է տեղակայել, որը շուրջօրյա վերահսկում է իրավիճակը»:


«Խաղաղապահ զորախմբի անձնակազմը հասկանում է իր առջև դրված խնդիրների լիակատար պատասխանատվությունը և պատրաստ է դրանք կատարել՝ ձեռք բերված պայմանավորվածություններին խստորեն համապատասխան», - հավելել է Ռուդսկոյը:

Արցախի ճանապարհին Դեր զորի պատկերն է դիմացս. Տիգրան Աբրահամյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար