5.10.2024
Մամուլի տեսություն. Սերժ Սարգսյանը կոշտ հակադարձել է ՀՀԿ խորհրդի նիստում հնչած հարցերին
prev Նախորդ նորություն

Մահացել է Արցախում վիրավորված զինծառայողներից մեկը

Օրերս «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է Արցախում վիրավորված զինծառայողներից մեկը: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ բազմաթիվ բուժական միջոցառումներ իրականացնելուց հետո, ցավոք, չի հաջողվել նրան փրկել:

«Որովհետև գնդակը խոցել էր փաստացի գլխուղեղը, և զարգացող ուղեղի այտուցից զինծառայողը մահացել էր»,-տեղեկացրել է Արմեն Մուրադյանը: Առողջապահության նախարարի խոսքով, զինծառայողը բազմաթիվ այլ վնասվածքներ է ունեցել, և երկար պայքարից հետո կենտրոնում չի հաջողվել փրկել նրա կյանքը: Արմեն Մուրադյանի տեղեկացմամբ՝ «Այրվածքաբանության կենտրոնում այս պահին երկու կամավոր է գտնվում, որոնց այրվածքային մակերեսը բավական մեծ է եղել, սակայն հաջողվել է փրկել նրանց կյանքը: Այսօր նախատեսվում է նրանց իրականացնել է վերականգնողական վիրահատություն: Կարծում եմ՝ հետագայում ևս նրանց վերականգնողական բուժում է սպասվում: Բայց նրանց կյանքին արդեն որևէ բան չի սպառնում»,- հավելել է նախարարը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի 2-ի գիշերը կտրուկ սրվեց իրավիճակը: Սկսվել էին թեժ մարտեր հակամարտ զորքերի միջև, ինչից հետո կողմերը մեղադրեցին միմյանց հրադադարի խախտման մեջ: Ապրիլի 5-ին ժամը 12:00-ին կրակի դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերվեց, որն ինչպես հետագայում պարզվեց հնարավոր դարձավ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի շտաբի պետերի հանդիպման արդյունքում: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու մասին լուրը:

Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 92 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է:
Մամուլի տեսություն. Հայաստանում պաշտպանության ծախսերի աճը զիջում է ոստիկանության ծախսերին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mid.ru
05.10.2024
Հայաստանի նորանշանակ դեսպանը հանդիպել է Լավրովին. քննարկվել են երկկողմ հարաբերությունները