30.04.2025
Մոսկվային անհասկանալի է Լավրովի խոսքերին Ալիևի էմոցիոնալ արձագանքը. ՌԴ ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Գիշերը Շուշին և Ստեփանակերտը ինտենսիվ կրակի տակ են եղել. զոհվել է 3 խաղաղ բնակիչ

Նոյեմբերի 5-ին լույս 6-ի գիշերը խաղաղ բնակավայրերում անհանգիստ է եղել։ Կան տուժածներ։

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ ադրբեջանաթուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշի և Ստեփանակերտ քաղաքները։

Հրթիռակոծության հետևանքով Շուշիում հրդեհվել են մի քանի բնակելի տներ, իսկ մայրաքաղաքում կան ավերածություններ։ Դեպքերի վայրերում աշխատում են ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները։

Քաղաքացիական բնակչության շրջանում նախնական տվյալներով կա 3 զոհ։

Մյուս տվյալները ճշտվում են։

«Դժոխքի ձոր». ադրբեջանական ոչնչացված ստորաբաժանումը՝ տեխնիկայով և մարդուժով (Տեսանյութ)
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով