23.11.2024
Ապրիլյան չորսօրյա պատերազմի վերլուծություն - Արծրուն Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

Լավրովի այցը Երևան. իշխանությունները խոսում են «կարմիր գծերի» մասին

Լեռնային Ղարաբաղի շփման գծում ապրիլի սկզբին իրավիճակի կտրուկ սրացումից հետո, որը հանգեցրեց քառօրյա պատարազմական գործողությունների, ռուսաստանյան մամուլը մի քանի տեղետակտավկան արտահոսք իրականցրեց, որոնցում խոսվում է հակարամտության արագ կարգավորման «Մոսկվայի պլանի» գործարկման մասին: Թեպետ այդ այդ հրապարակումներում խոսքը հայկական կողմի տարածքային զիջումների մասին է, որն իրագործելու և տարածաշրջանում խաղաղություն հաստատաելու ուղղությամբ Մոսկվան գործի է դրել կողմերի վրա ազդելու իր դիվանագիտական զինանաոցը, Երևանից և Ստեփանակերտից հայտնում են, որ «տեսանելի ժամանակահատվածում ԼՂՀ խնդրի կարգավորման միջազգային վերջնական ջանքերի արձանագրում չի կարող լինել, քանի որ պատրեազմական գործողությունների պատճառով Բաքվի նկատմամբ վստահություն զրոյացել է»:

«Ես համաձայն եմ այն կարծիքների հետ, որ խաղաղության մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ երկար ժամանակ այդ խաղաղությունը պահպանվում է: Ակնհայտ է, որ քառօրյա պատերազմից հետո խոսել ղարաբաղյան խնդրի դիվանագիտական արագ հանգուցալուծման մասին ժամանակավրեպ է, որովհետև կարևոր նախապայմանը վստահության վերականգնումն է: Ակնհայտ է, որ Ադրբեջանը, անկախ այս չորսօրյա պատերազմից, միշտ խախտել է հրադադարը, միշտ կորցրել է մեր վստահությունը, և այդ վստահությունը վերականգնելու համար, եթե այն երբևէ եղել է, պետք է ժամանակ: Հետևաբար, որքան էլ դրսի ջանքերը միտված լինեն արագացնելու երկարաժամկետ և կայուն խաղաղության պրոցեսը, այնուհանդերձ, դրա համար կարևոր նախապայման է վստահության վերականգնումը: Քառօրյա պատերազմով Ադրբեջանը զրոյացրեց անգամ այն դիվանագիտական վստահության լիմիտը, որ կարող էինք իրեն վերագրել: Հետևաբար ես չեմ կարծում, որ այս տեսանելի ժամանակահատվածը ԼՂՀ խնդրի կարգավորման միջազգային վերջնական ջանքերի արձանագրում կարող է տալ», - Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է իշխող Հանրապետական կուսակցության արտաքին հարաբերությունների համար պատասխանատու, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Այսօր Երևան է ժամանելու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ քննարկելու ՀՀ ղեկավարության հետ ղարաբաղյան հիմնախնդիրը: Ռուսաստանյան պարբերականներ՝ Известия-ն ու Коммерсантъ-ը, նախորդ օրերին գրեցին, որ Ռուսաստանի նախագահ Պուտինն անձամբ է մասնակցելու առաջիկայում մեկնարկող բանակցություններին: Ըստ այդ հրապարակումների ՌԴ-ն ունի հակամարտության կարգավորման սեփական պլանը, որը հետևյալն է․ Ադրբեջանին պետք է վերադարձվեն տարածքների մի մասը, խաղաղապահներ տեղակայվեն, վերադառնում են նաև փախստականները, բացվում են սահմանները, և հետո, երբ կրքերը հանդարտվեն, Ղարաբաղի կարգավիճակի մասին հանրաքվե կանցկացվի:

Այս համատեքստում հատկանշական է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ապրիլի 14-ին ժողովրդի հետ ուղիղ կապի ժամանակ Ղարաբաղի վերաբերյալ անդրադարձը, որտեղ հստակ ասվում էր հետեւյալտը. «Առաջիկայում ՌԴ-ն մեծ ներդրում կունենա խնդրի կարգավորման հարցում»: Պատկերն ամբողջացավ հատկապես արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ տարիներ առաջ շրջանառության մեջ դրված, բայց այդպես էլ կյանքի չկոչված «Կազանի առաջարկների» վերակենդանացման մասին խոստոնավությունից, Ալիեւի օգնական Ալի Հասանովի՝ Պուտինի առաջարկով բանակցությունների առաջիկա ակտիվացման մասին հայտարարութունից ու Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանի РИА Новостии-ին տված դիվանագիտական լեզվով ձեւավկերպած պատասխանից հետո:

Ասվածը դիվանագիտական կամ պաշտոնական լեզվից սովորական մարդկայինի «վերծանելիս» կստացվի, որ եթե ադրբեջանական կողմը սեփական ժողովրդին չստացված պատերազմանկան բլիցկրիգը փորձում է որպես հաղթանակ ներկայացնել ու դրանից հետո նոր բանակցային փուլի սկզբի մասին ազդարարել, ապա հայկական կողմի համար այս հարցում շատ բան չի փոխվել: Ամենասկզբից Երեւանի տեսանկյունից անհրաժեշտ է նախ հրադադարի ռեժիմն ամրապնդել, հետո ուժի չկիրառման վերաբերյալ հստակ պայմանավորվածության գալ ու միայն դրանից հետո սկսել ինտենսիվ բանակցություններ «Կազանի» կամ այլ փաստաթղթի շուրջ:

Մինչեւ այժմ, ամեն դեպքում, բանակցությունների տրամաբանությունը ցույց է տվել, որ հայկական կողմը, գոնե Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում մշտապես հանդես է եկել կարգավորման փոխզիջումային տարբերակի օգտին (Մադրիդյան սկզբունքները, Կազանի հանդիպումը դրա վառ վկայությունն են), հույսով, որ Ադրբեջանն այն կմերժի: Այդպես էլ եղել է: 2011 թավականին հունիսին Կազանում Սարսգայն-Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպումը դրա վառ օրինակն էր, երբ բոլոր մատները «խաչած» սպասում էին, որ «հեսա-հեսա» բեկում է լինելու բանակցություններում, ադրբեջանական կողմը հանդես եկավ տաս նոր առաջարկներով եւ վերադարձրեց ամեն ինչ ի շրջանս յուր: Ամեն դեպքում, եթե այժմ հանկարծ փոխվի այդ տրմաբանությունը, պատրաստ է արդյոք Երեւանը նման փոփոխությա՞ն, այն է իսկապես փոխզիջումային լուծման:

Նույն հարցազրույցում Արմեն Աշոտյանը, գերեթե պատասխանելով այս հարցադրմանը, նշում է, որ թեպետ Քառօրյա պատերազմը վերահաստատեց Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցությունը տարածաշրջանում, սակայն Մինսկի խումբն է ղարաբաղյան խնդրի կարգավորման միակ լեգիտիմ միջազգային ձևաչափն է և այն ունի եռանախագահություն, ուր ներկայացված են այս տարածաշրջանով հետաքրքրված երեք խոշոր ուժի կենտրոններ: «Ռուսաստանը կարող է ստանձնել այս գործընթացի կարգավորման դիվանագիտական առաջամարտիկի դերը: Առաջին անգամը չէ սա․ բոլորս հիշում ենք Կազանի հանդիպումը, որը տապալվեց Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումների պատճառով: Քառօրյա պատերազմը վերահաստատեց Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցությունը տարածաշրջանում: Սա նույնպես արձանագրենք՝ վերահաստատեց, ոչ թե հաստատեց: Փաստը մնում է փաստ, որ Մինսկի խումբը, հատկապես եռանախագահներից երկուսը՝ Ֆրանսիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները, երբևէ չեն համաձայնի խնդրի կարգավորման որևէ տարբերակի, որը կբխի բացառապես Ռուսաստանի տեսլականից», - նշում է նա՝ հավելելով, որ ղարաբաղյան հակամարտությունում կան «կարմիր գծեր», որոնցից այն կողմ Երևանը չի անցնի:

Դրանք, նշում է Աշոտյանը, ԼՂՀ ժողովրդի անվտանգությունն է և այն, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: «Ակնհայտ է, որ խնդրի վերջնական կարգավորումը կարող է արվել միայն կոմպրոմիսների միջոցով: Ակնհայտ է հայկական կողմերի համար, որ այդ կոմպրոմիսները չեն կարող անցնել «կարմիր գիծը», որը այստեղ երկու գործոնով է պայմանավորված՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունք, սեփական ճակատագիրը որոշելու, վերահաստատելու հնարավորություն, և երկրորդը՝ անվտանգության միջազգային երաշխիքներ: Թեպետ քառօրյա պատերազմը ապացուցեց, որ թիվ մեկ երաշխիքը հայաստանյան երկու պետությունների համար Հայաստանի և Ղարաբաղի բանակներն են և Հայաստանի ու Ղարաբաղի հասարակությունները», - նշում է նա:

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար, պատգամավոր Դավիթ Իշխանյանի դիրքորոշումն ավելի կարծր է: Նա կարծում է, որ ապրիլի 22-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցից ակնկալիքները միայն կարող են լինել ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում որոշակի աշխուժացում: «Այն, որ փոխզիջում հասկացությունը մեր պատկերացումներից դուրս է՝ որպես հողային զիջում, դա միանշանակ է»,- tert.am-ի զրույցում ասել է նա և նշել, որ անհրաժեշտ է բանակցությունները նոր հիմքերի վրա դնել: «Ես կարծում եմ, որ անհրաժեշտություն է, որպեսզի բանակցային գործընթացի վերսկսման պարագայում զրոյական փուլից և զրոյական մակարդակից սկսել», - նշեց նա:

Ամեն դեպքում հակամարտության կարգավորման փոխզիջումային տարբերակը կարող է մեծ դժգոհություններ առաջացնել նաև Հայաստանում և Ղարաբաղում, քանի որ հատկապես ապրիլյան պատերազմից հետո հայ հասարակությունը գեր զգայուն է դարձել «տարածքային զիջումներ» գաղափարի իրագործման նկատմամբ: Ժամականին նման մի տարբերակի գրեթե համաձայնել էր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ու դեռ թարմ են հիշողությունները, թե դա ինչպիսի քաղաքական ճգնաժամի հանգերցրեց Հայաստանում 1998 թվականին, որն ավարտվեց Տեր-Պետրոսյանի հրաժարականով: