15.05.2026
Շինարարական բում Հայաստանում. 2026 թ․ առաջին եռամսյակում աշխատանքների ծավալն աճել է 22%-ով
prev Նախորդ նորություն

Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ Երևանում մայիսի 15-ին և 16-ին

Ուսանողների և երիտասարդների օրվա առիթով նախատեսված միջոցառումներով պայմանավորված՝ մայրաքաղաքում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ։


Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։


«Մայիսի 15-ին՝ ժամը 22․00-ից երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Հանրապետության հրապարակի՝ Նալբանդյան և Աբովյան փողոցների հատվածում (շատրվանների դիմաց), կեսգիշերից սկսած (ժամը 24․00-ից), երթևեկությունը կսահմանափակվի նաև Ամիրյան փողոցում՝ Հանրապետության հրապարակից Ամիրյան-Զաքյան խաչմերուկի հատվածում, մայիսի 16-ին՝ ժամը 16․00-ից սկսած, ժամանակավորապես կսահմանափակվի մուտքը դեպի Հանրապետության հրապարակ»։


 

ՓՀԷԿ-ը «ցամաքեցրել է» Շաքիի ջրվեժը. բնապահպանական վնասը գնահատվել է 27 մլն դրամ
Հաջորդ նորություն next