15.05.2026
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ Երևանում մայիսի 15-ին և 16-ին
prev Նախորդ նորություն

ՓՀԷԿ-ը «ցամաքեցրել է» Շաքիի ջրվեժը. բնապահպանական վնասը գնահատվել է 27 մլն դրամ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին Շաքիի ջրվեժի ջրային հոսքի նվազման վերաբերյալ ստացված ահազանգի հիման վրա տեսուչները ստուգում են կատարել Սյունիքի մարզի Շաքի գյուղում գործող «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» ՍՊԸ-ի «Շաքի» ՓՀԷԿ-ում։

ԲԸՏՄ-ից հայտնում են, որ ստուգման արդյունքում Տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են, որ Ընկերությունը ՓՀԷԿ-ում գործունեությունն իրականացրել է խախտելով ջրօգտագործման թույլտվության պահանջները։

Ընկերությունը, գերազանցելով ջրօգտագործման սահմանված չափաքանակները, Շաքի գետից իրականացրել է 13 538 687 խմ ավել ջրառ, խախտել ըստ ամիսների սահմանված ջրառի ծավալները, ջրօգտագործման ժամանակահատվածը և ռեժիմը։

Կատարվել է ջրային ռեսուրսի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկ՝ 27.077.374 ՀՀ դրամի չափով:

Ընկերության տնօրենը կենթարկվի վարչական պատասխանատվության։


 

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացած է հայտնաբերվել անչափահասի նկատմամբ բռնության համար դատապարտվածը
Հաջորդ նորություն next