15.05.2026
Հրազդանի նախկին քաղաքապետը մեղադրվում է հողերն օրենքի խախտմամբ օտարելու մեջ
prev Նախորդ նորություն

The European Conservative. Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները սրվում են

The European Conservative պարբերականն անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում նկատվող լարվածությանը։


Ինչպես նշվել է, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մերժել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ «փափուկ, խելամիտ և փոխշահավետ ապահարզանի» վերաբերյալ։


Մամուլի ասուլիսի ընթացքում Փաշինյանը մերժել է այն միտքը, թե Հայաստանը պետք է ընտրություն կատարի Եվրոպական միության հետ ավելի սերտ կապերի և Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցության միջև։


Ավելի վաղ Պուտինը Հայաստանին առաջարկել էր անցկացնել նման քվեարկություն՝ որոշելու համար, թե արդյոք երկիրը պետք է ավելի սերտ հարաբերություններ կառուցի ԵՄ-ի հետ, թե մնա Մոսկվայի տնտեսական ուղեծրում, նախազգուշացնելով, որ Ռուսաստանը հետևություններ կանի արդյունքների հիման վրա։


Պարբերականն ընդգծել է, որ վերջին իրադարձությունները տեղի են ունեցել մի քանի ամիս շարունակ աճող լարվածության ֆոնին։


Ապրիլին Հայաստանն ազդակ տվեց, որ կարող է վերանայել իր անդամակցությունը Ռուսաստանի գլխավորած միավորումներին, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), այն բանից հետո, երբ Մոսկվան նախազգուշացրեց Եվրոպական միության և Միացյալ Նահանգների հետ ավելի սերտ համագործակցության հետևանքների մասին։


 

 Օվերչուկը և Մուսթաֆաևը քննարկել են տնտեսական հարաբերությունները երկու երկրների միջև
15.05.2026
Օվերչուկը և Մուսթաֆաևը քննարկել են տնտեսական հարաբերությունները երկու երկրների միջև