25.11.2024
ԱԽ քարտուղարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել ԼՂ հակամարտությունում Թուրքիայի գործոնը
prev Նախորդ նորություն

Արտոնյալ պայմանները կկիրառվեն ԵԱՏՄ-ից ներմուծվող բոլոր տեսակի ապրանքների նկատմամբ. Ֆիննախ

Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց կթույլատրվի ԵԱՏՄ անդամ երկրներից ապրանքներ ներմուծել Հայաստան` առանց որեւէ հարկային եւ մաքսային պարտավորությունների եւ դրանք որպես նվեր փոխանցել պետական ​​մարմիններին, որոնք արդեն որոշվել են օրենքով:


Այս մասին հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը` ներկայացնելով Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին վերջերս ընդունված օրենքը:


Նա շեշտեց, որ այս դեպքում խոսքը ներմուծվող ապրանքներն ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից եւ բնապահպանական հարկից ազատելու մասին է:


Ֆինանսների փոխնախարարը հայտնեց նաեւ, որ կառավարությունը շուտով կորոշի այն ապրանքների ցանկը, որոնց դեպքում կգործեն նախատեսված արտոնյալ պայմանները: Սակայն նախագծի անցումային դրույթներում նշվում է, որ մինչ ցանկի վերջնական սահմանումը եւ հաստատումն արտոնյալ կանոնները եւ պայմանները կտարածվեն բոլոր տեսակի ապրանքների վրա: