27.11.2024
ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են թշնամու 5 անօդաչու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
prev Նախորդ նորություն

Կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն ԱՄՆ-ին կոչ է արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը

Դեմոկրատ կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն (Կալիֆոռնիա նահանգից) ամերիկյան իշխանություններին կոչ է արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։


Նա համապատասխան նամակ է ուղարկել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին (նույնպես Դեմոկրատական կուսակցությունն է ներկայացնում), որը պետական հիերարխիայում զբաղեցնում է իր նշանակությամբ երրորդ պաշտոնը։


«Ազատությունը Արցախի գոյատեւման միակ հնարավորությունն է։ Առաջ ընթանալու ճանապարհը ազատությունն է։ Ուստի ԱՄՆ-ի կողմից Արցախի անկախության պաշտոնական ճանաչման կոչ եմ անում»,- նշված է Նապոլիտանոյի հայտարարության մեջ։