25.11.2024
Արցախում զոհվել է 34 խաղաղ բնակիչ, կա 2 գերի. Արցախի ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Սպասում ենք վիճակը կայունանա, որ տեղափոխեն Երևան. Զոհրաբյանը Ռուստամ Գասպարյանի մասին

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանին ու նրա որդուն հարված է հասցվել ԱԹՍ-ից, ինչի հետևանքով նրա 26-ամյա որդին տեղում մահացել է: Գասպարյանը ծանր գանգուղեղային վնասվածք է ստացել: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:


Նա տեղեկացրեց, որ Ռուստամ Գասպարյանը վիրահատվել է Ստեփանակերտի հիվանդանոցում, այս պահին գտնվում է Գորիսում, փորձ է արվում նրան տեղափոխել Երևան.


"Այս պահին դա դեռ հնարավոր չէ, վիճակը ծանր, բայց կայուն է: Սպասում ենք կայունանա, որ տեղափոխեն Երևան",- նշեց Նաիրա Զոհրաբյանը: