Ուկրաինայի հայ համայնքն ակտիվորեն աջակցում է Հայաստանին
Պատերազմը սկսվելու հաջորդ օրվանից Ուկրաինայի հայերի միությունը ստեղծեց արտակարգ շտաբ: Կիևում մոբիլիզացնելով բոլոր ռեսուրսները, կազմակերպվեց դրամահավաք և հումանիտար օգնության համակարգում, որից հետո Երևանում իր աշխատանքը սկսեց Ուկրաինայի հայերի միության շտաբը՝ համատեղ գործողությունների համակարգման և ռազմական ագրեսիայի ժամանակ տուժածներին օգնելու համար։ Այս մասին UA-Report.info-ին հայտնել են Երևանում Ուկրաինայի հայերի միության օգնության շտաբից:
Աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար Ուկրաինայի հայերի միության պատվիրակությունը՝ նախագահ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ գտնվում է Երևանում:
Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը տեղեկացրել է, որ Ուկրաինայի հայ համայնքի կողմից բերվել է շտապօգնության ավտոմեքենաների մեծ խմբաքանակ, էլեկտրոգեներատորներ, բժշկական պարագաներ, ձմեռային հագուստ և կոնկրետ նշանակության այլ միջոցներ: Այս պահին ընդհանուր առմամբ հարյուրավոր տոննա բեռ է բերվել:
Ուկրաինայի հայ համայնքը օրական 1800 հոգու ամենօրյա սննդի ապահովման խնդիր է լուծել, իսկ հարյուրավոր տեղափոխվածներ ապահովվել են կացարաններով: Օգնությունը շարունակական է լինեու: