26.04.2025
Առավոտյան հակառակորդը վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները. ՊԲ
prev Նախորդ նորություն

Ուսումնասիրեք Ադրբեջանի պատմությունը. օպերային երգիչ Ռուբեն Էլբակյանը՝ Էյվազովին

Ֆրանսիայում բնակվող հայ օպերային երգիչ Ռուբեն Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի գրառմանը, որը, ինչպես Էլբակյանն է նկատում, անամոթաբար «հավանել էր» նրա կինը` սոպրանո Աննա Նետրեբկոն։


«Թանկագին Յուսիֆ Էյվազով, ձեր երկրի եւ տարածաշրջանի պատմությունը ուսումնասիրեք անկախ աղբյուրներից: Ադրբեջանը ստեղծվել է միայն 1920-ին ՝ բոլշևիկների կողմից, ի դեպ, այն, ինչը չհաջողվեց Աթաթուրքին 1918-ին, երբ նա ցանկանում էր գրավել Հարավային Կովկասը: Թեկուզ ծանոթացեք գեներալ Անտոն Դենիկինի զեկույցին, որում մասնավորապես ասված էր. «Ամեն ինչ, ադրբեջան անունից սկսած այս հանրապետությունում արհեստական է ...»,- գրել է երգիչը` ներկայացնելով Ադրբեջանի ստեղծման պատմությունը։


Վերջում նա հույս է հայտնել, որ ՌԴ նախագահ Պուտինը իմաստուն ընտրություն կկատարի, եթե ցանկանում է, որ Ռուսաստանը մնա գերտերություն։

Ադրբեջանը թիրախավորել է ՀՀ տարածքում գտնվող մարտական տեխնիկա. ՊՆ-ն այլևս գործելու է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար