27.11.2024
Իրավիճակը շարունակում է օրհասական մնալ. զոհասեղանին Հայրենիքի փրկության հարցն է. նախագահ
prev Նախորդ նորություն

Արցախի ճանաչումը պետք է արվի այնժամ, երբ կլինի շարունակական միջազգային ակտորների կողմից

Մենք հստակ ասել և կրկնում ենք՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական ուժերի միջև կայացած հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։


Չմանրամասնելով հանդիպման օրակարգը, Շարմազանովը նշեց, որ քաղաքական ուժերին հրավեր է եղել քննարկելու ռազմական գործողությունները և յուրաքանչյուր քաղաքական ուժ իր կարծիքն է արտահայտել: Ավելի նա ասել չի կարող:


Նա նաև չգաղտնազերծեց արդյոք քննարկվել է Արցախի ճանաչման հարցը, թե ոչ.


"Պետք է անել հնարավորինս, որ այդ հրադադարի ռեժիմն աշխատի։ Դա իմ անձնական կարծիքն է։ Արցախի անկախության ճանաչումը պետք է արվի այն ժամանակ, որը օգուտ կբերի Հայաստանի դիրքերի ամրապնդմանը, կլինի շարունակական այլ միջազգային ակտորների կողմից", - միայն ասաց Շարմազանովը։