20.04.2025
Զինվորներին համոզել են, թե Նիկոլը հողերը ծախել է. կա ձերբակալված. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Արգիշտի Քյարամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ ՀՀ նախագահ հրամանագիր է ստորագրել Արգիշտի Քյարամյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին:


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.


Արգիշտի ՔՅԱՐԱՄՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից», - ասված է հրամանագրում:


Նախագահի մեկ այլ հրամանագրով Միքայել Համբարձումյանը նշանակվել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող:


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի.


Միքայել ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող», - ասված է նախագահի հրամանագրում:


 

Ադրբեջանը հարվածել է Շուշիի խորհրդանիշին՝ Ղազանչեցող եկեղուցուն (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար