27.11.2024
Հայաստանը չի լուծելու ԼՂ հարցը ի վնաս իր ազգային անվտանգության. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Աճ ունենք. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 458 նոր դեպք

Սեպտեմբերի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 50359 դեպք, որոնցից 44001-ն` առողջացած, 959-ը` մահվան ելքով:


ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5102 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 292193 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 3146 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 458 նոր դեպք: Ունենք 152 առողջացած:

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 77 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտը ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Ադպիսի դեպքերի ընդհանուր թիվը 297 է: