Հայաստանը քննարկում է Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու հարցը. Մակունց
Հայաստանը քննարկում է Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքման հարցը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կառվարող «Իմ քայլը» դաշինքի ԱԺ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Ստեղծված իրավիճակում ակտիվորեն քննարկվում են իրադարձությունների զարգացմանը զուգահեռ մեր հավանական համարժեք քայլերը, մասնավորապես՝ Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը», - ասված է Մակունցի ֆեյսբուքյան գրառման մեջ:
Արցախյան ռազմաճակատում սեպտեմբերի 27-ի իրվաիճակը ծայրահեղ լարված է: Ընթանում են մասշտաբային մարտեր: ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը սեպտեմբերի 29-ի առավոտյան հայտնեց, որ հակառակորդը ուժեղ հրետանային նախապատրաստություն է սկսել, պատրաստվում է հերթական հարձակմանը։
Մինչ այդ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են՝ ուղեկցվելով հակառակորդի կողմից հրետանային նախապատրաստությամբ։
«Շփման գծի մի քանի ուղղություններով հայկական ստորաբաժանումներն այս պահի դրությամբ հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները, առանձին հատվածներում ձեռնարկել պատժիչ գործողություններ՝ պատճառելով հակառակորդին կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ։
Մասնավորապես, վաղ առավոտյան հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ (տեսանյութը՝ շուտով)», - ասված է նրա գրառման մեջ։