29.11.2024
ԲՀԿ-ն կաջակցի ԿԳՄՍ նախարարի հրաժարականի նախաձեռնությանը
prev Նախորդ նորություն

Մեր պատասխանը համարժեք է լինելու. Դավիթ Տոնոյանը՝ Բաքվին

Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներն իրականացնում են ամրաշինական աշխատանքներ՝ չեզոքացնելու մեր դիրքապահների և դիրքերի գերակայությունն ու առավելությունը:


Այդ մասին հայտարարել է սեպտմեբերի 16-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զինուժի կրակոցից հայկական բանակի զինծառայողի զոհվելու դեպքը:


Նա նշել է, որ ստեղծված լարվծ իրավիճակում օգտագործվում է տարբեր տրամաչափի զենք: «Արդեն երկու շաբաթ է նման իրավիճակ է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում», - ասաց նախարարը, որի խոսքով նշված իրավիճակի հետ կապված ՊՆ-ն տեղեկատվական զսպվածություն է ցուցաբերել:


«Երեկ ադրբեջանցիները, ունենալով վիրավոր, ահազանգեցին այս խնդրի մասին: Դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է Մինսկի խմբի համանախագահներին: Մենք մի քանի անգամ զգուշացրել ենք, որ չկա այս իրավիճակի ոչ պատշաճ զարգացումների ռիսկերի նվազեցման որևէ մեխանիզմ»,- ասաց նա:


Տոնոյանը նշեց, որ հայկական կողմի զոհված զինծառայողի հետ կապված համապատասխան միոցառումներ են իրականացվում:


«Ունենք զոհ, համապատասխան միջոցառումներ են կատարվում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է իր մտահոգությունն ու բարձրացրել է զգոնությունը, որը մեz համար կանխատեսելի է, քանի որ համապատասխան գործողություններ են իրականացվելու»,- ասաց նա՝ հավելելով, որ հայկական կողմի գործողությունները համարժեք են: