8.06.2025
ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել Վահագն Չախալյանը
prev Նախորդ նորություն

«Հայրենիքը», ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն տուգանքների համաներման պահանջով ստորագրահավաք են սկսում

«Հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացել է եռյակի հերթական աշխատանքային հանդիպումը, որին ԲՀԿ-ից մասնակցել է Արթուր Գրիգորյանն ու Հրաչ Ռոստոմյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանն ու Լիլիթ Գալստյանը, «Հայրենիք»-ից՝ Արա Սահակյանն ու Արսեն Բաբայանը։ Այս մասին հայտնում են «Հայրենիք» կուսակցության մամուլի ծառայությունից:


Քննարկման առանցքում արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման պատճառով կիրառված տուգանքները չեղարկելու (համաներելու) մասին նախագիծն է եղել, որի նպատակն առանց այն էլ սոցիալական ծանր դրության մեջ հայտնված քաղաքացիներին լրացուցիչ ֆինանսական բեռից ազատելն է:


Քաղաքական երեք ուժերը տուգանքների համաներման պահանջով նաև ստորագրահավաք են սկսում։ Նախաձեռնության հետ կապված ամբողջական տեղեկատվությունը շուտով հասանելի կլինի քաղաքացիներին։


 

Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի համար նոր շենք կկառուցվի
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին