23.11.2024
Նախագահ. Հայաստանը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը չի՞ կռվում խաղաղ բնակչության դեմ. ԼՂՀ ՊԲ-ն դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարի արտահայտած այն միտքը, որ "ի տարբերություն հակառակորդի՝ մենք չենք կռվում կանանց և երեխաների հետ", թերևս, կարելի է համարել ցինիկության գագաթնակետ, մանավանդ, եթե դիտում ենք Թալիշ գյուղի տարեցներ Վալերա և Ռազմելա Խալափյանների սպանության լուսանկարը: Այս մասին նշում են նշում է ԼՂՀ ՊԲ-ն:

"Իսկ լուսանկարում ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի տարեցներ Վալերա և Ռազմելա Խալափյաններն են, որոնց Ադրբեջանի "հումանիստ" նախարար Հասանովի ղեկվարած "հզոր բանակի" ասկյարները բարբարոսաբար գնդակահարել, իսկ այնուհետև վայրենի մոլուցքով կտրել են նրանց ականջները: Այսքանից հետո, թե ով է "կռվում կանանց և երեխաների հետ" և ազնվության ինչպիսի որակներով է օժտված նախկին ոստիկանապետ, իսկ այսօր իրեն պաշտպանության նախարար համարող Զաքիր Ասկեր օղլու Հասանովը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կխնդրեինք դատել փաստերով", - ասված է հաղորդագրությունում:

Լեռնային Ղարաբաղում ապրիլի 2-ի գիշերը սրվել էր իրավիճակը, սկսվել էին թեժ մարտեր զորքերի միջև, ինչից հետո կողմերը միմյանց են մեղադրել հրադադարի խախտման համար: Ապրիլի 5-ին ժամը 12.00-ին կրակի դադարեցման պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Ռազմական գործողությունների արդյունքում հայկական կողմը ունի 29 զոհ և 101 զիրավոր: Ադրբեջանական կողմը, ըստ ԼՂՀ ՊԲ տվյալների, կորցրել է 29 տանկ, երկու ուղղաթիտ, 12 հարվածային անօդաչուներ, 6 ԲՄՊ: Հայկական կողմի տվյալներով, ադրբեջանական զինուժի զոհերը գերազանցում են 300-ը: Բաքվի տեղեկությունները սեփական կորուստների մասին, ըստ հայկական կողմի, խիստ նվազեցված են: