24.11.2024
Fitch-ը բարելավել է 2020 թ. համաշխարհային ՀՆԱ-ի նվազման կանխատեսումը 4,6%-ից մինչեւ 4,4%
prev Նախորդ նորություն

Լուկաշենկոն չի բացառել արտահերթ ընտրությունները սահմանադրական բարեփոխումից հետո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառել արտահերթ նախագահական ընտրությունները սահմանադրական բարեփոխումից հետո, հաղորդում է "Ինտերֆաքսը":


"Մենք պատրաստ ենք Սահմանադրության բարեփոխում իրականացնել: Դրանից հետո չեմ բացառում արտահերթ նախագահական ընտրությունները", - Լուկաշենկոյի խոսքը մեջբերել է "խոսում է Մոսկվան " ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանը, որը մասնակցել է Բելառուսի նախագահի հետ հարցազրույցին:


Բելառուսում սահմանադրական բարեփոխումների անցկացման օգտին ակտիվորեն հանդես է գալիս նախագահ Լուկաշենկոն։


Այդ նախաձեռնությունը նույնպես աջակցել են Մոսկվայում։ Ռուսաստանը սահմանադրական բարեփոխումը համարում է Բելառուսի իրադրության կարգավորման օպտիմալ ձեւաչափ, ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: