23.11.2024
ԲՀԿ-ն գտնվում է որոշակի քաղաքական ուժերի ազդեցության տակ. Մակունց
prev Նախորդ նորություն

ՀՀ նախագահը կմասնակցի Արտադրության և արդյունաբերության գլոբալ գագաթնաժողովին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 5-ին կմասնակցի Արտադրության և արդյունաբերության գլոբալ գագաթնաժողովին: Այս մասին տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:


Սեպտեմբերի 4-ին մեկնարկող Արտադրության և արդյունաբերության գլոբալ գագաթնաժողովը (#GMIS2020) կազմակերպվում է Արաբական Միացյալ Էմիրությունների և ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության (UNIDO) համանախագահությամբ և անցկացվելու է առցանց եղանակով:


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է գալու գագաթնաժողովի՝ «Հետհամավարակային աշխարհում բարգավաճման վերականգնումը» խորագրով քննարկմանը:


Գագաթնաժողովին մասնակցելու են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, մի շարք երկրների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաև խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ: