19.04.2025
«Լուսավոր Հայաստան» խմբակցության նոր պատգամավորը ԱԺ-ում երդվեց
prev Նախորդ նորություն

Կանխվել է Գյումրու լոկոմոտիվային դեպոյից գողություն կատարելու փորձը

Սեպտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը կանխվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Գյումրու լոկոմոտիվային դեպոյում գտնվող էլեկտրքարշից էլեկտրական մալուխ գողանալու փորձը:


Ոստիկանության և ընկերության Անվտանգության ծառայության համատեղ ջանքերով ձերբակալվել է կասկածյալը, ով նշված դեպոյի փականագործն է. տեղեկացնում են ՀԿԵ-ից: «Երկաթուղու ԱԾ աշխատակիցները կեսգիշերին մոտ դեպոյի տարածքում կասկածելի ակտիվություն նկատեցին, որի մասին հայտնեցին Ոստիկանություն, և դեպքի վայր օպերատիվ ժամանած ոստիկանների հետ համատեղ շրջապատեցին տարածքը:


Դեպքի վայրում հայտնաբերված անձը N1356 էլեկտրաքարշից կտրել է 22 մետրանոց բարձր լարման էլեկտրամալուխը և պատրաստվում էր այն դուրս հանել դեպոյի տարածքից: Միջադեպի արդյունքում ընկերությունը զգալի նյութական վնաս է կրել: «ՀԿԵ» ՓԲԸ-ն բարձր է գնահատում Ոստիկանության օպերատիվ արձագանքը և ընկերության Անվտանգության ծառայության հետ արդյունավետ փոխգործակցությունը»,- ասված է հաղորդագրությունում:

ԱԻՆ մի խումբ աշխատակիցներ նախագահի հրամանագրով պարգևատրվել են շքանշաններով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար