20.04.2025
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 3-ին հետաձգվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը:


Նույն գործով անցնում են «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանը։


Նշենք, որ դատական նիստին Սերժ Սարգսյանը ներկա չէր՝ առողջական խնդրի պատճառով։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 22-ին։


Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրվում է մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար:


Նա չի ընդունում իրեն ներկայացվող մեղադանքները՝ գնհատելով այն որպես քաղաքական հետապնդում:

Կրակոցներ Երևանում․ վիրավորներից երկուսը «օրենքով գող» Կանևսկոյի քրոջ որդիներն են
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար