24.11.2024
Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ազգային հերոսի կոչմանն արժանացած բժշկի հետ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 38 դեպք, որից 25-ը` Արմավիրի մարզից. ԱՆ

Ալկոհոլային թունավորման դեպքերից տուժածները բուժում են ստանում հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:


Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ի` ժամը 12:00 դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 38 դեպք, որից 25-ը` Արմավիրի մարզից, 12-ը` Երեւանից, 1-ը` Կոտայքի մարզից: Ցավոք, նաեւ գրանցվել է մահված 14 դեպք:


Իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի տուժածների թունավորման հավանական աղբյուր է հանդիսացել մեկ վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղու օգտագործումը:


Երեւանի դեպքերից տուժածների մեծամասնությունն օգտագործել է բժշկական սպիրտ` որպես օղու փոխարինիչ, մյուս մասի, ինչպես նաեւ Կոտայքի մարզում արձանագրված դեպքից տուժածի օգտագործած սպիրտի տեսակը պարզելու համար համաճարակաբանական հետազոտությունները շարունակվում են: