9.04.2025
Կանխատեսվում է բավականին տաք սեպտեմբեր. Սուրենյան
prev Նախորդ նորություն

«Պռոշյան կոնյակի գործարանում» պայթյունից տուժածները տեղափոխվել են Երևան. Ալինա Նիկողոսյան

«Պռոշյան կոնյակի գործարանում» պայթյունից տուժածները տեղափոխվել են Երևան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը:


Նա, մասնավորապես, նշել է. ««Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն:


Նրանց վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Բոլորը արական սեռի են:


33 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 35%:


32 տարեկան` ունի վերին շնչուղիների 20% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 90%:


46 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 50%:


24 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերես կազմում է 30%:


Սրբուհի Գալյանը համակարգելու է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացը
Հաջորդ նորություն next