25.11.2024
Կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում յուրացումներով քրգործ է հարուցվել
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 97 նոր դեպք, Արցախում՝ մեկ նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 97 նոր դեպք, 634 մարդ առողջացել է: Մահացել է 2 մարդ։ Բացասական թեստերի թիվը 892 է: Դրական է կատարված թեստերի 9,8 տոկոսը։


Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 43 878
Առողջացածներ՝ 38 356
Փաստացի բուժվողներ՝ 4 373
Ընդհանուր թեստեր՝ 206 929
Մահվան ելքեր՝ 881
Մահվան ելքեր այլ պատճառով՝ 268


Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 64 և 67 տարեկան տղամարդիկ: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


Իրավիճակն Արցախում


ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք:


Վարակակիրը Ստեփանակերտ քաղաքից է: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ: Առողջացել է 3 քաղաքացի:


Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 288 մարդու մոտ, որից 265-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 21, ընդհանուր մեկուսացված է 49 քաղաքացի: Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 3-ինը՝ միջին ծանրության:


Թեստավորումների նպատակով 221 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 10535 փորձանմուշի հետազոտություն: