24.11.2024
ՊԵԿ 3 աշխատակից է ձերբակալվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով
prev Նախորդ նորություն

Մասիս Մայիլյանն ընդունել է «Հայ փախստականների հարթակ» նախաձեռնող խմբի համակարգողին

Օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է «Հայ փախստականների հարթակ» նախաձեռնող խմբի համակարգող Արթուր Ղազարյանին։


Հանդիպմանը Արթուր Ղազարյանը ներկայացրել է «Հայ փախստականների հարթակի» գործունեության հիմնական ուղղություններն ու ծրագրերը՝ նշելով, որ նախաձեռնության նպատակն է հանդես գալ որպես միասնական հարթակ՝ համախմբված կերպով ներկայացնելու հայ փախստականների խնդիրներն ու աջակցել տարբեր հարթակներում նրանց իրավունքների և շահերի առաջմղմանը։


Մասիս Մայիլյանը կարևորել է համակարգված ջանքերի անհրաժեշտությունը հատկապես Ադրբեջանից հայ փախստականների և Արցախի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց միջազգային պաշտպանության և միջազգային աջակցության ապահովման գործում` ընդգծելով, որ նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությունը հանրապետության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկն է։


Հանդիպմանը մասնակցել է նաև «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը։