28.09.2024
ԵՏՀ-ում ՀՀ ներկայացուցչին կասկածում են չարաշահումների մեջ. pastinfo
prev Նախորդ նորություն

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել Արցախի առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։

Նամակում, մասնավորապես, ասվում է․


«Հարգելի՛ Ռոբերտ Սեդրակի, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները ծննդյան օրվա առթիվ։


Ռուսաստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր քաղաքական գործչի, որը շատ բան է արել ժամանակակից Հայաստանի զարգացման համար։ Բարձր ենք գնահատում Ձեր անձնական ավանդը` երկու երկրների միջև բարեկամական և դաշնակցային կապերի ամրապնդման գործում»։


Նախագահ Պուտինը Ռոբերտ Քոչարյանին մաղթել է քաջ առողջություն, բարօրություն և ոգու տոկունություն:


Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Վլադիմիր Պուտինը նաև հեռախոսազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ:


 

Քննարկվել է Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցուման հարցը
Հաջորդ նորություն next
 Հայաստանի իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա. ԵՄ խոսնակը` Ալիևին
28.09.2024
Հայաստանի իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա. ԵՄ խոսնակը` Ալիևին