22.11.2024
Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահին
prev Նախորդ նորություն

Պայթյուն Ռայնիսի փողոցում․ վարչապետ Փաշինյանը և ԱԻ նախարարը գտնվում են դեպքի վայրում

Օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի մաուլի ծառայությունից:


Նշվում է, որ դեպքի վայրում են գտնվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։


Վարչապետի օգնական Նաիրի Սարգսայնը ֆեյսբուքյան էջում գրում է. «Այս պահին 2 հոգի փլատակների տակ են, փրկարարները աշխատում են»: Նա հրապարակել է լուսանկարներ դեպքի վայրից:


«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և բուժապահովման վարչության հերթապահ խմբերը», - հայտնում են ԱԻՆ-ից։