10.07.2025
Ե՞րբ աշխատանքները կմեկնարկի նոր Պարեկային ծառայությունը
prev Նախորդ նորություն

Այրում-Ջիլիզա մաքսակետը չի իրականացնի երկաթուղային բեռնափոխադրումների ձևակերպումներ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն բեռնափոխադրողներին իրազեկում է, որ սեպտեմբերի 1-ից 16-ը Վրաստանից Հայաստան երկաթուղային երթևեկության ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված` Արևելյան մաքսատուն-վարչության Այրում-Ջիլիզայի մաքսային-կետ բաժինը հիշյալ ժամանակահատվածում չի իրականացնի երկաթուղային բեռնափոխադրումների մաքսային ձևակերպումների գործառույթները։


Դրանք կվերականգնվեն երկաթուղու շահագործումը վերսկսելուն պես:  


«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ավելի վաղ հայտնել էր, որ Թբիլիսիի տարածքով անցնող երկաթուղային միջուղում կամրջի շինարարության պատճառով, սեպտեմբերի 1-ից 16-ը ժամանակավորապես կդադարեցվի Հայաստանի ուղղությամբ երկաթուղային երթևեկությունը:


 

Մեր օրերում ահաբեկչությունը նաեւ պրոքսի պատերազմների մի դրսեւորում է. ԱԺ նախագահ
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ