25.11.2024
ԱԶԲ-ն հաստատել է $750,000 տեխաջակցությունը՝ ՀՀ-ում հեռավար կրթության հարթակ մշակելու համար
prev Նախորդ նորություն

Բուհերը նույնպես սեպտեմբերին կբացեն իրենց դռները. նախարար

Բուհերը նույնպես սեպտեմբերին կբացեն իրենց դռները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:


«Այսօր պարետատան հետ քննարկման արդյունքում որոշում է կայացվել վերսկսել դասապրոցեսը նաև բուհերում:


Սեպտեմբերի 1-ին դասապրոցեսը կմեկնարկի միայն բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար: Դասերի մեկնարկի կարգի և դասացուցակների մասին տեղեկացեք բուհերի պաշտոնական կայքերից:


Մյուս բոլոր ուսանողների համար դասերի մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 15-ից:


Բուհերի ղեկավարների հետ հանդիպման արդյունքում նաև արձանագրվել է, որ բուհերը իրենք են որոշելու դասապրոցեսի կազմակերպման եղանակը` այն իրականացնելով հիբրիդային եղանակով` առկա և հեռավար: Մանրամասները բուհերը կհրապարակեն իրենց կայքերում և դասացուցակի մասին կհայտնեն լրացուցիչ:


Սիրելի ուսանողներ և դասախոսներ, հակահամաճարակային կանոնների որակյալ պահպանումը դասապրոցեսի անընդհատության ապահովման գրավականն է: Այս ամենին պատշաճ չվերաբերվելու դեպքում սահմանափակումներն անխուսափելի են»,- գրել է նախարարը: