25.11.2024
Ուշադրություն ՀՀ ժամանող օտարերկրացիներին. որտեղ և ինչպես հանձնել COVID-19 թեստ
prev Նախորդ նորություն

ԱԶԲ-ն հաստատել է $750,000 տեխաջակցությունը՝ ՀՀ-ում հեռավար կրթության հարթակ մշակելու համար

Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) հաստատել է $750,000 կազմող Գիտելիքի և օժանդակության տեխնիկական աջակցության (գրանտային) ծրագիրը՝ հեռավար կրթության հարթակի մշակման և շահագործման միջոցով թագավարակի (COVID-19) համավարակին և այլ հիվանդություններին Հայաստանի դիմակայությունը բարելավելու հարցում ՀՀ-ին օժանդակելու համար։ Այս մասին հայտնում են ԱԶԲ հայաստանյան գրասենյակից։


Ծրագիրը կօժանդակի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը (ԿԳՄՍ) արտակարգ իրավիճակների պայմաններում և նորմալ իրավիճակներում որակյալ և շարունակական կրթություն ապահովելու հարցում։ Աջակցության շրջանակներում կբարելավվի կանոնակարգային և ինստիտոցիոնալ դաշտը, ինչպես նաև օգտատերերի կարողությունները կզարգանան՝ հեռավար կրթության հարթակի արդյունավետ շահագործման համար վերապատրաստողների վերապատրաստման միջոցով։


«Համազգային մակարդակում բոլոր սովորողների համար որակյալ և շարունակական կրթության հասանելիության ապահովումը հանդիսանում է Կառավարության հիմնական նպատակը և աջակցում է ԱԶԲ 2030 ռազմավարության՝ նորարարական տեխնոլոգիաները խթանելու և ինտեգրված լուծումներ տրամադրելու ղեկավար սկզբունքներին։


ԱԶԲ-ն կշարունակի աջակցել երկրում կրթական ոլորտի բարեփոխումներին՝ որպես Երկրի գործընկերության ռազմավարության ռազմավարական ուղղություններից մեկին»,- ասել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին։


Ծրագրի շրջանակներում հեռավար կրթության հարթակ կմշակվի՝ սովորելու ավելի լայն հնարավորություններ ընձեռելով և տեղեկատվություն տրամադրելով՝ սովորողնի համար ավելի հարմար ձևաչափով։ Հարթակը մանկապարտեզներից մինչև 12-ամյա կրթական հաստատություններին կօգնի առցանց դասընթացներ անցկացնել և ուսուցիչներին ու սովորողներին կտրամադրի իրական ժամանակում հետադարձ կապի ապահովման մեխանիզմներ, հանձնարարությունների տրամադրման և մոնիթորինգի և ուսուցման աշակերտակենտրոն այլ գործիքներ։


Ծրագիրը կառավարությանը կօգնի քաղաքականություններ մշակել՝ հարթակից օգտվելու հավասար հնարավորություններ տալով բոլորին, որը կբավարարի սովորողների, նրանց խնամակալների և ուսուցիչների կարիքներին և ֆիզիկական բազմազան կարողություններին։


«ՀՀ-ում հեռավար կրթության զարգացմանը ԱԶԲ աջակցությունը համահունչ է կրթության մեր ռազմավարության շրջանակներում նախանշված առաջնահերթություններին։


Ծրագրի կարևորությունը նրանում է, որ այն մեզ հնարավորություն կտա առաջ շարժվել՝ հեռավար կրթության հարթակն օգտագործելով թե՛ COVID-19 համավարարկի և թե՛ COVID-19-ին համանման արտակարգ իրավիճակների մարտահրավերները լուծելու իմաստով, ինչպես նաև կրթական ոլորտ տեխնոլոգիաներն ուղղորդելով և ընդհանուր առմամբ մեր միջոցների օգտագործումը դիվերսիֆիկացնելով՝ հեռավոր դպրոցների երեխաների համար որակյալ կրթության հասանելիությունը ապահովելու նպատակով։ Այս իմաստով նախարարությունը գնահատում է ԱԶԲ-ի հետ ունեցած արդյունավետ համագործածկցությունը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։


ԱԶԲ-ն ձգտում է ստեղծել բարգավաճ, դիմակայուն և կայուն Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջան՝ միևնույն ժամանակ շարունակելով ջանքեր գործադրել ծայրահեղ աղքատությունը վերացնելու ուղղությամբ։ Ստեղծվելով 1966թ-ին՝ այն ունի 68 անդամակից երկիր, որից 49-ը տարածաշրջանից։