23.11.2024
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 276 նոր դեպ, 267 առողջացում և 5 մահ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը հասավ 814-ի. մեկ օրում 5 մահ է գրանցվել

Հայաստանում օգոստոսի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդությունից գրանցվել է մահվան 5 նոր դեպք:


Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 69 (կին), 82 (տղամարդ), 78 (տղամարդ) և 70 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 239 է:


Օգոստոսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41299 դեպք, որոնցից 34164-ն` առողջացած, 814-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6082 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 181962 թեստավորում:


«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 276 նոր դեպք և 267 առողջացած», - հայտնում են նախարարությունից։