23.11.2024
Պոմպեոն չի բացառել Բելառուսի դեմ պատժամիջոցների սահմանումը
prev Նախորդ նորություն

Ֆրանսիան կուժեղացնի ռազմական ներկայությունը Միջերկրական ծովի արեւելյան մասում. Մակրոն

Ֆրանսիան կուժեղացնի ռազմական ներկայությունը Միջերկրական ծովի արեւելյան մասում՝ Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ ստեղծված լարվածության պատճառով։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։


«Ես որոշել եմ առաջիկա օրերին ժամանակավորապես ուժեղացնել ֆրանսիական ռազմական ներկայությունը Միջերկրական ծովի արեւելյան մասում՝ եվրոպական գործընկերների, այդ թվում՝ Հունաստանի հետ համագործակցությամբ», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մակրոնը:


Նրա խոսքով՝ Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում իրավիճակը մտահոգիչ է։


«Նավթի հետախուզման վերաբերյալ Թուրքիայի միակողմանի որոշումները լարվածություն են առաջացնում։ Այն պետք է դադարեցվի, որպեսզի հնարավոր լինի խաղաղ երկխոսությունը հարեւանների եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջեւ», - համոզված է Ֆրանսիայի նախագահը։